ԱԱ-2018. Իսպանիան ու Իտալիան խմբային փուլն ավարտեցին հաղթանակներով (տեսանյութ)

ԱԱ-2018. Իսպանիան ու Իտալիան խմբային փուլն ավարտեցին հաղթանակներով (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի G խմբում վերջին 3 հանդիպումներն են անցկացվել:

Առաջատար Իսպանիան հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել Իսրայելին: Միակ գնդակը 76-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել է Ասյեր Իլյարամենդին:

Տեսանյութ

Իտալիան արտագնա մրցավեճում ուժերը չափել է Ալբանիայի հետ և նույնպես առավելության հասել 1:0 հաշվով: 73-րդ րոպեին աչքի է ընկել Անտոնիո Կանդրևան:

Տեսանյութ

Մակեդոնիան նույնպես խմբային փուլը հաղթանակով է ավարտել: Բալկանները 4:0 հաշվով ջախջախել են Մակեդոնիային:

Այս խմբում առաջատարների դիրքերը վաղուց պարզ էին: Իսպանիան 28 միավորով առաջին տեղն է  գրավել և կմասնակցի եզրափակիչ փուլին: Իտալիան 23 միավորով երկրորդն է և կմասնակցի անցումային խաղերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում