Կավանիի կարիերայի լավագույն թիմակիցն ու ամենաանհարմար մրցակիցը
10/10/2017 16:43
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին պատասխանել է մի քանի հարցերի, որոնք նվիրված են եղել նրա կարիերային:
«Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ նույն թիմում եմ խաղացել: Մարկո Վերատին:
Իմ դեմ հանդես եկած լավագույն պաշտպա՞նը: Ջորջիո Կյելինին:
Պատմության լավագույն ֆուտբոլի՞ստը: Դիեգո Մարադոնան»,- ուրուգվայցու խոսքն է մեջբերում 101greatgoals.com-ը:
Հիշեցնենք, որ Կավանիի թիմակիցներն են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Լուիս Սուարեսը, Զլատան Իբրահիմովիչը և Նեյմարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում