Շանհայ. Ֆեդերերն ու Նադալը` ¼ եզրափակչում, Դել Պոտրոյի հեղինակավոր հաղթանակը (տեսանյութ)

Շանհայ. Ֆեդերերն ու Նադալը` ¼ եզրափակչում, Դել Պոտրոյի հեղինակավոր հաղթանակը (տեսանյութ)

Շանհայում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում այսօր անցկացվել են 1/8 եզրափակչի հանդիպումները:

Օրվա կենտրոնական խաղում Խուան Մարտին դել Պոտրոն մրցել է Ալեքսանդր Զվերևի հետ: Առաջին սեթում ավելի ուժեղ է եղել աշխարհի չորրորդ ռակետը, սակայն հետո արգենտինացին կամային հաղթանակ է կորզել: Գրանցվել է 3:6, 7:6 (5), 6:4 հաշիվը:

Դել Պոտրոյի հաջորդ մրցակիցն է դառնալու Վիկտոր Տրոիցկին: Սերբը 6:4, 7:6 (4) հաշվով պարտության է մատնել Ջոն Իզներին:

Տեսանյութ

Քառորդ եզրափակչում են նաև թենիսային վարկանիշի առաջատարներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ: 36-ամյա թենիսիստը 3 բրեյք է կատարել, իսկ սեփական մատուցումներն անվրեպ իրացրել:

Ռոջերի հաջորդ մրցակիցն է լինելու Ռիշար Գասկեն: Ֆրանսիացին 7:5, 6:7 (5), 6:3 հաշվով հաղթել է իր հայրենակից Ժիլ Սիմոնին:

Տեսանյութ

Շարունակում է որևէ լուրջ դիմադրության չհանդիպել Նադալը: Ռաֆան 6:3, 6:1 հաշվով ջախջախել է Ֆաբիո Ֆոնինիին: Կիսաեզրափակչի ուղեգիրն իսպանացին վիճարկելու է Գրիգոր Դիմիտրովի հետ, ով այսօր պայքարից դուրս է թողել Սեմ Քուերիին (6:3, 7:6):

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում