Շանհայ. Նադալի ամենաբարդ խաղը (տեսանյութ)

Շանհայ. Նադալի ամենաբարդ խաղը (տեսանյութ)

Շանհայում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում այսօր ընթանում են քառորդ եզրափակչի հանդիպումները:

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մրցել է Գրիգոր Դիմիտրովի հետ ու դժվարին հաղթանակ տոնել:

Իսպանացին առավելության է հասել առաջին սեթում, սակայն զիջել է երկրորդում, որում թայ-բրեյք է խաղարկվել: Երրորդ սեթում Ռաֆան բրեյք է կատարել, ինչը որոշիչ է դարձել: Գրանցվել է 6:4, 6:7 (4), 6:3 հաշիվը:

Մեկնարկային 2 խաղում 31-ամյա թենիսիստն ընդամենը 7 գեյմ էր զիջել:

Տեսանյութ

Կիսաեզրափակչում Նադալի մրցակիցն է դառնալու Մարին Չիլիչը: Խորվաթը 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել Ալբերտ Ռամոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում