ԱՊԼ. Սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (լուսանկար, տեսանյութ)

ԱՊԼ. Սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը (լուսանկար, տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգան պարգևատրել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստին, մարզչին, ինչպես նաև ամենագեղեցիկ գոլի հեղինակին:

Լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացու գլխավորությամբ «քաղաքայինները» նախորդ ամիս 4 խաղ են անցկացրել, որոնցում նույնքան հաղթանակ տոնել, 17 գոլ խփել ու սեփական դարպասն անառիկ պահել: «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցների թվում են եղել «Լիվերպուլի» ու «Չելսիի» նման ուժեղ թիմեր:

Բոլոր լուսանկարները

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Սեպտեմբերին անցկացրած 4 խաղում անգլիացին 6 գոլ է խփել:

Ամենագեղեցիկ գոլի մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան: էկվադորցին հիասքանչ հարվածով գրավել է «էվերթոնի» դարպասը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում