Ռոնալդուն «Ռեալին» խնդրել է ձեռք բերել Դե Խեային

Ռոնալդուն «Ռեալին» խնդրել է ձեռք բերել Դե Խեային

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է մադրիդյան թիմի դարպասում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին համար Դավիդ Դե Խեային: Այդ մասին վստահեցնում է Dailystar-ը:

Պորտուգալացին «սերուցքայինների» ղեկավարությանը խնդրել է վաճառել ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը և նրա փոխարեն հրավիրել իսպանացուն: «Արքայական ակումբի» ռմբարկուն համոզված է, որ այդ տեղափոխությունը զգալիորեն կամրապնդի թիմի պաշտպանությունը: Կրիշտիանուի և Դավիդի գործակալը Ժորժե Մենդեշն է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 31-ին Դե Խեան մոտ է եղել «Ռեալ» տեղափոխությանը, սակայն գործարքը խափանվել է մադրիդցիների անսարք ֆաքսի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում