Հայաստանի առաջնությունը վերսկսեց քամբեքով (տեսանյութ)

Հայաստանի առաջնությունը վերսկսեց քամբեքով (տեսանյութ)

Ազգային հավաքականների հանդիպումների պատճառով Բարձրագույն խմբում հայտարարված ընդմիջումից հետո մեկնարկել է 9-րդ տուրը: Նախկին առաջատար «Շիրակը» հյուրընկալվել է «Արարատին» ու չի կարողացել պահպանել հաղթանակը: Գրանցվել է 2:2 հաշիվը:

Առաջին կեսում գյումրեցիներին առաջ են մղել Իգոր Ստանոևիչը (34-րդ րոպե, 11-մետրանոց) և Արամ Մուրադյանը (39): Հետագայում փոխարինման մտած Արամ Քոչարյանն (44) ու Գարեգին Կիրակոսյանը (79) օգնել են երևանցիներին քամբեք կատարել:

Վարդան Բիչախչյանի թիմը վաստակել է 17 միավոր ու հավասարվել առաջատար «Ալաշկերտին», որը հոկտեմբերի 15-ին մրցելու է «Փյունիկի» հետ: «Արարատը» 5 միավորով հեռացավ հետնապահի գոտուց:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում