Մաքսիմ Մանուկյան. Եթե ուրիշ մարզաձևով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի

Մաքսիմ Մանուկյան. Եթե ուրիշ մարզաձևով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի

«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ մանուկյանը հյուրընկալվել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների և պատասխանել նրանց հարցերին: Հայ մարզիկի պատասխաններն է փոխանցել ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

-Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթեր «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտն իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն:

-Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե ուրիշ մարզաձեւով էլ զբաղվեի՝ արդյունքի կհասնեի:

-Արագությունն իմ առավելությունն և ամենաուժեղ կողմը:

-Մարդու կարեւորագույն արժեքը մարդ մնալն է:

-Ոչ մի մարզիկի համար պարտությունը հեշտ ընդունելի չէ: Եղել են պահեր, երբ պարտությունից հետո մտածել եմ, որ այլեւս չեմ շարունակելու: Սթափվելուց հետո հասկացել եմ, որ չշարունակել պարզապես չեմ կարող: Առանց պարտության հաղթանակներ չեն լինում:

-Աշխարհի առաջնությունում հաղթանակս նվիրել եմ հայրիկիս:

-Ըմբշամարտն իմ ապրելակերպն է:

-Կնոջ մեջ կարեւորում եմ պարզությունը, ճշմարտախոսությունը…

-Աշխատում եմ կյանքում բացասականը չնկատել: Առանց այն էլ դրանք շատ են:

-Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինչ-որ տխրություն կար: Չէի պատկերացնում, որ հեշտությամբ հաղթեցի: Հետո սթափվեցի, հասկացա՝ ինչ բարդ ճանապարհ եմ անցել՝ այդ կոչմանը հասնելու համար: Չեմպիոնության մասին երազել եմ 15-20 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում