Սթիվ Քեր. Կարին կարծես դոպինգ ընդունած Սթիվ Նեշը լինի

Սթիվ Քեր. Կարին կարծես դոպինգ ընդունած Սթիվ Նեշը լինի

«Գոլդեն Սթեյթի» գլխավոր մարզիչ Սթիվ Քերը թիմի խաղարկող Ստեֆեն Կարիին համեմատել է անվանի նախկին երկու բասկետբոլիստների հետ:

«Բազմիցս ասել եմ, որ նա ինձ հիշեցնում է Թիմ Դանկանին: Կարին վարպետության, հավակնոտության ու համեստության խառնուրդ է: Տարօրինակ համադրություն է:

Ստեֆը կարծես դոպինգ ընդունած Սթիվ Նեշը լինի: Տարբերությունն այն է, որ նա ավելի ճարպիկ է ու նետումներ է կատարում 10 մետրից, այլ ոչ թե 7»,- ամերիկացու խոսքն է փոխանցել լրագրող Ջոն Դիքսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում