Հայնկեսի հաղթական վերադարձը․ «Բավարիան» ջախջախեց «Ֆրայբուրգին» (տեսանյութ)

Հայնկեսի հաղթական վերադարձը․ «Բավարիան» ջախջախեց «Ֆրայբուրգին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց «Ֆրայբուրգին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։

Կարլո Անչելոտիին փոխարինած Յուպ Հայնկեսի գլխավորությամբ մյունխենցիներն առավելության հասան 5։0 հաշվով։ Արդեն 8-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Յուլիան Շուստերը։ Նախքան ընդմիջում աչքի ընկավ Կինգսլի Կոմանը, իսկ երկրորդ կեսում մեկական գոլ խփեցին Տյագո Ալկանտարան, Ռոբերտ Լևանդովսկին և Ջոշուա Կիմիխը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Դորտմունդի «Բորուսսիային», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, զիջելով 2 միավորով։ «Ֆրայբուրգը» մնաց 7 միավորով 16-րդ տեղում։

Բունդեսլիգա, 8-րդ տուր

«Բավարիա» – «Ֆրայբուրգ»՝ 5։0
Գոլերը՝ Շուստեր 8՛, Կոման 42՛, Ալկանատարա 63՛, Լևանդովսկի 75՛, Կիմիխ 90+3՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում