«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Սթոքին» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Սթոքին» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է ջախջախիչ հաղթանակներ տոնել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 

8-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ 7։2 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում դաշտի տերերից աչքի ընկան Գաբրիել Ժեզուշը, Ռահիմ Սթերլինգ և Դավիդ Սիլվան, իսկ «Սթոքից» հաշիվը կրճատեց Մամե Բիրամ Դիուֆը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Կայլ Ուոկերը գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։2, սակայն Խոսեպ Գվարդիոլայի սաների մարտական տրամադրվածության վրա այդ ինքնագոլը չազդեց։ 55-րդ րոպեին Ժեզուշը դուբլ ձևակերպեց, ապա աչքի ընկան Ֆերնանդինյոն, Լերոյ Սանեն և Բերնարդու Սիլվան։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 22 միավոր և արդեն միանձնյա է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 2 միավորով։ «Սթոք Սիթին» մնաց 8 միավորով՝ 15-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Սթոք Սիթի»՝ 7։2
Գոլերը՝ Ժեզուշ 17՛, 55՛, Սթերլինգ 19՛, Դավիդ Սիլվա 27՛, Ֆերնանդինյո 60՛, Սանե 62՛, Բերնարդու Սիլվա 79՛ – Դիուֆ 44՛, Ուոկեր 47՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում