«Ռեալն» արտագնա հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալն» արտագնա հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Խետաֆեին» և դժվարին հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսն անցավ «սերուցքայինների» առավելությամբ, սակայն միայն 39-րդ րոպեին հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ․ Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում իր առաջին գոլը խփեց Կարիմ Բենզեման։ 56-րդ րոպեին Խորխե Մոլինան վերականգնեց հավասարությունը, ինչից հետո Զինեդին Զիդանի սաները խնդիրներ ունեցան մրցակցի պաշտպանությունը ճեղքելու հարցում։ Միայն 85-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց խփել առաջնությունում իր առաջին գոլն ու հաղթանակ պարգևել «Ռեալին»։

Այժմ «Ռեալն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով։ «Խետաֆեն» մնաց 8 միավորով՝ 14-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Խետաֆե» – «Ռեալ»՝ 1։2
Գոլերը՝ Մոլինա 56՛ – Բենզեմա 39՛, Ռոնալդու 85՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում