«Լացիոն» կամային հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ (տեսանյութ)

«Լացիոն» կամային հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալեց «Լացիոյին» և 2015 թվականի օգոստոսից ի վեր սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրեց (պարտություն «Ուդինեզեից»՝ 0։1):

Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին․ դաշտի տերերին առաջ մղեց Դուգլաս Կոստան։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Չիրո Իմոբիլեն վերականգնեց հավասարությունը, իսկ 7 րոպե անց «Յուվենտուսի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Իմոբիլեն։ Ավելացված ժամանակում թուրինցիները պարտությունից խուսափելու հնարավորություն ունեին․ 97-րդ րոպեին գլխավոր մրցավար Պաոլո Սիլվիո Մացոլինին տեսակրկնության օգնությամբ 11-մետրանոց նշանակեց «Լացիոյի» դարպասին, սակայն նշակետին մոտեցած Պաուլո Դիբալան չկարողացավ գրավել Թոմաս Ստրակոշայի պաշտպանած դարպասը։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 19 միավոր և հավասարվել է «Յուվենտուսին»։ Առաջատար «Նապոլին» ունի 21 միավոր և դեռ տուրի շրջանակում իր հանդիպումը չի անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Յուվենտուս» – «Լացիո»՝ 1։2
Գոլերը՝ Կոստա 23՛ – Իմոբիլե 47՛, 54՛ / 11-մետրանոց
Չիրացրած 11-մետրանոց՝ Դիբալա 90+7՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում