«Արսենալը» պարտվեց «Ուոտֆորդին» (տեսանյութ)

«Արսենալը» պարտվեց «Ուոտֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Ուոտֆորդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ։

39-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց Պեր Մերտեզակերը։ 71-րդ րոպեին Տրոյ Դինին վերականգնեց հավասարությունը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը, իսկ հաղթական գոլը 92-րդ րոպեին խփեց Թոմ Կլևերլին։

Այս հաղթանակից հետո «Ուոտֆորդն» ունի 15 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, իսկ «Արսենալը» 13 միավորով վեցերորդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Ուոտֆորդ» – «Արսենալ»՝ 2։1
Գոլերը՝ Դինի 71՛ / 11-մետրանոց, Կլևերլի 90+2՛ – Մերտեզակեր 39՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում