Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Թենիսիստ Արթուր Սողոյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Թեհրանում կայացած թենիսի մինչև 18 տարեկանների ITF մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սողոյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը գոհ է Սողոյանի արդյունքից.

«Արթուրն իր տարիքային խմբում լավագույնն է Հայաստանում։ Նա 15 տարեկան է ու այս մրցաշարում հաղթել է նաև իրենից մեծերին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Վահե Ավետիսյանը։

Մարզիչը նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Երևանում կկայանա մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների ITF մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի հավաքականի անդամները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում