«Բարսելոնան» առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով «Ատլետիկոյի» հետ (տեսանյութ)

«Բարսելոնան» առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով «Ատլետիկոյի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց Մադրիդի «Ատլետիկոյին» և առաջին միավորները կորցրեց։ Նորակառույց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Կատալոնացիները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն նախաձեռնությունն աստիճանաբար անցավ մադրիդցիների կողմը։ Խաղակեսի միջնամասում՝ 21-րդ րոպեին, գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Սաուլը։ «Բարսելոնան» պատասխան գոլը խփեց 82-րդ րոպեին․ աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ով նախքան այդ էլ գոլ խփելու հիանալի հնարավորություններ ուներ։

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 22 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Ռեալին» գերազանցում է 5 միավորով։ «Ատլետիկոն» 16 միավորով երրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ատլետիկո» – «Բարսելոնա»՝ 1։1
Գոլերը՝ Սաուլ 21՛ – Սուարես 82՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում