Վերջին 6 մրցաշրջանի գոլային փոխանցումներ. Դե Բրյունեն հավասարվեց առաջատարին

Վերջին 6 մրցաշրջանի գոլային փոխանցումներ. Դե Բրյունեն հավասարվեց առաջատարին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն Անգլիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ տնային խաղում (7:2)  երկու գոլային փոխանցում է կատարել:

«Squawka»-ն հայտնում է, որ 2012-13թթ․ մրցաշրջանից սկսած, երբ բելգիացին սկսեց հանդես գալ թոփ-5 լիգաների թիմերում, նա ազգային առաջնություններում 68 գոլային փոխանցում է կատարել։ 26-ամյա ֆուտբոլիստն այդ հաշվարկում հավասարվել է առաջատար Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»):

Ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում կիսապաշտպանն արդեն 6 «ասիստ» է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում