Ֆեդերերը հաղթել է Նադալին ու դարձել չեմպիոն (տեսանյութ)

Ֆեդերերը հաղթել է Նադալին ու դարձել չեմպիոն (տեսանյութ)

Շանհայում ավարտվել է ATP «Մասթերս» կարգի մրցաշարը: Եզրափակչում հանդիպել են «հավերժ մրցակիցներ» Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը:

Աշխարհի առաջին ու երկրորդ ռակետների մրցախաղում ավելի ուժեղ է գտնվել շվեյացրացին: 36-ամյա թենիսիստը 7 բրեյք-փոյնթ է ունեցել, որոնցից երեքն օգտագործել է: Իսպանացին նույնիսկը մեկը չի ունեցել: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը:

Ֆեդերերն իր կարիերայի 94-րդ անհատական տիտղոսը նվաճեց: Ընթացիկ մրցաշրջանում նա 4 անգամ հանդիպել է Նադալին և բոլոր խաղերում առավելության հասել:

Հաղթական միավորը

Հետևեք մեզ նաև Telegram-ում