Լա լիգա. Վերջին 15 խաղում «Ատլետիկոն» չի հաղթել «Բարսելոնային»

Լա լիգա. Վերջին 15 խաղում «Ատլետիկոն» չի հաղթել «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնությունում շարունակվում է «Բարսելոնայի» հետ խաղերում «Ատլետիկոյի» առանց հաղթանակների շարքը:

Երեկ կայացած 8-րդ տուրի հանդիպումը, որն անցկացվել է «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, ավարտվել է 1:1 հաշվով: Այսպիսով, Լա լիգայի շրջանակում «կապտանռնագույնների» դեմ առանց հաղթանակների շարքը հասել է 15 խաղի: Վերջին անգամ «Ատլետիկոն» առավելության է հասել 2009-2010թթ. խաղարկությունում: 

Հատկանշական է, որ «հնդիկներն» այս ընթացքում «բլաուգրանային» պարտության են մատնել միայն Չեմպիոնների լիգայում (երկու անգամ):

Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ այդ թիմերը Պրիմերայում հանդիպել են 12 անգամ: 8 դեպքում հաղթել է «Բարսելոնան», իսկ 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում