Կեյլոր Նավասը վերսկսել է մարզումները

Կեյլոր Նավասը վերսկսել է մարզումները

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն ապաքինվել է վնասվածքից։

«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Նավասը սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Ամենայն հավանականությամբ, Նավասը, ով վնասվածք էր ստացել Կոստա Ռիկայի հավաքականի կազմում, կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ հոկտեմբերի 17-ին կայանալիք խաղին։

Նշենք նաև, որ Գարեթ Բեյլը, Դանի Կարվախալը և Մատեո Կովաչիչը շարունակում են ապաքինվել վնասվածքներից և առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում