«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրն ավարտվեց «Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղով։ Գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց․ միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Արտյոմ Սիմոնյանը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 20 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Շիրակին» գերազանցում է 3 միավորով։ «Փյունիկը» մնաց 5 միավորով՝ վերջին տեղում (8 խաղ)։

Բարձրագույն խումբ, 9-րդ տուր

«Փյունիկ» – «Ալաշկերտ»՝ 0։1
Գոլը՝ Սիմոնյան 7՛

Արտյոմ Սիմոնյանի գոլը ներկայացված է այս հղմամբ, իսկ խաղի տեսագրությունը՝ այս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում