Իկարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտերը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իկարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտերը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակում կայացավ միլանյան դերբին՝ «Ինտեր» – «Միլան» հանդիպումը, որում 3։2 հաշվով հաղթանակ տոնեց Լուչանո Սպալետիի թիմը։

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի միջնամասում․ 28-րդ րոպեին Անտոնիո Կանդրևայի գրագետ փոխանցումից հետո «Ինտերին» առաջ մղեց Մաուրո Իկարդին։ Թիմերն ընդմիջման գնացին «Ինտերի» նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսը տպավորիչ սկսեցին «Միլանի» ֆուտբոլիստները։ 56-րդ րոպեին Սուսոյին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։

Ընդամենը 7 րոպե անց «Ինտերը» կրկին առաջ անցավ․ Մաուրո Իկարդին գոլով եզրափակեց իր իսկ սկսած գրոհը։ 81-րդ րոպեին Ջակոմո Բոնավենտուրայի շնորհիվ «Միլանին» հաջողվեց երկրորդ անգամ հավասարեցնել հաշիվը, սակայն Վինչենցո Մոնտելայի թիմին վիճարկված չէր միավոր վաստակել դերբիում։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ռիկարդո Ռոդրիգեսի՝ սեփական տուգանային հրապարակում թույլ տված խախտման համար գլխավոր մրցավար Պաուլո Տալյավենտոն նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Իկարդին։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 2 միավորով։ «Միլանը» մնաց 12 միավորով՝ 10-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ինտեր» – «Միլան»՝ 3։2
Գոլերը՝ Իկարդի 28՛, 63՛, 90՛ / 11-մետրանոց – Սուսո 56՛, Բոնավենտուրա 81՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում