«Վալենսիան» հաղթեց «Բետիսին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց «Բետիսին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Վալենսիան» առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։ «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։6 հաշվով։

79-րդ րոպեի դրությամբ Ժոֆրեյ Կոնդոգբիայի (35′), Գոնսալու Գուեդեշի (45′), Ռոդրիգոյի (64′) և Սանտյագո Լորենսոյի (74′) գոլերի շնորհիվ «չղջիկները» հաղթում էին 4։0 հաշվով։ 5 րոպեի ընթացքում «Բետիսից» աչքի ընկան Քեմբելը (79′), Սանաբրիան (80′) և Կրիստիան Տելյոն (84′), սակայն վերջին րոպեներին «Վալենսիային» հաջողվեց առավելությունը կրկին խոշոր դարձնել․ 88-րդ րոպեին աչքի ընկավ Սիմենո Ձաձան, 93-րդ րոպեին՝ Անդրեաս Պերեյրան։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 18 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը․ «չղջիկները» 4 միավորով են զիջում առաջատար «Բարսելոնային»։ «Բետիսը» մնաց 13 միավորով՝ 9-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում