Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
16/10/2017 12:34
Նմանատիպ
Հոկտեմբերի 20-29-ը, Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 9 մարզիկով:
Հայաստանի երիտասարդների հավաքականը ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել կարևորագույն ստուգատեսին,- գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացայի մամուլի ծառայությունը:
Թուրքիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Տոնի Գալաստյանը, 75 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանն ու գերծանր քաշային Արմեն Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում