Մեսսին երրորդ անգամ հայր կդառնա (լուսանկար)

Մեսսին երրորդ անգամ հայր կդառնա (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կինը` Անտոնելա Ռոկուցոն հաստատել է, որ հղի է:

29-ամյա արգենտինուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու և երկու երեխաների հետ: Նա գրել է. «5 անդամ ունեցող ընտանիք»:

30-ամյա ֆուտբոլիստը հայր կդառնա երրորդ անգամ: Նա արդեն երկու որդի ունի` 4-ամյա Տյագոն և 2-ամյա Մատեոն:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում