Մոնտելա. Ավելի լավ էր այդ ամենը չտեսնեի

Մոնտելա. Ավելի լավ էր այդ ամենը չտեսնեի

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան մեկնաբանել է Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ հանդիպումը (2:3): 

«Նման կերպ պարտվել խաղավերջում… Ավելի լավ էր չտեսնեի դա: 11-մետրանոց վաստակելիս Դ’Ամբրոզիոն շատ խորամանկ գործեց: Փայլուն հանդես եկանք երկրորդ խաղակեսում: Հպարտ եմ իմ թիմով, ինձ դուր եկավ, թե ինչպես խաղացինք: Ցավոք, միավորներ չվաստակեցինք, սակայն ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, հարկավոր է լավատես լինել:

Ինձ համար բաժակը կիսով չափ լիքն է, ցանկանում եմ մնալ այս նախագծում: Հավատում եմ, որ առաջնության արդյունքներով կհայտնվենք լավագույն քառյակում»,- ասել է իտալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում