Զիդան. Քեյնը կատարյալ հարձակվող է

Զիդան. Քեյնը կատարյալ հարձակվող է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տպավորված է Չեմպիոնների լիգայում մադրիդցիների առաջիկա մրցակցի` «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խաղով:

«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի նրա ապագան, սակայն հիմա նա չափազանց կարևոր է լոնդոնցիների համար: Քեյնը հիասքանչ է: Խաղադաշտում նա ինչ էլ անի, միշտ միտված է մրցակցի դարպասին ու ազատ տարածություններ է փնտրում: Նա կատարյալ հարձակվող է:

Հարին հիանալի է հանդես գալիս, բայց «Տոտենհեմը» միայն Քեյնը չէ: Վստահ եմ` նրանք լավ են պատրաստվել մեր դեմ խաղին: Մեր թիմերի միջև առաջիկա հանդիպումը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- Զիզուի խոսքերն է փոխանցում as.com-ը:

«Ռեալ» – «Տոտենհեմ» մրցավեճը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում