Սարրի. «Մանչեսթեր Սիթիի» Եվրոպայի լավագույն թիմն է

Սարրի. «Մանչեսթեր Սիթիի» Եվրոպայի լավագույն թիմն է

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մասին, որի հետ նրա թիմն այսօր մրցելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում:

«Շնորհակալ եմ Գվարդիոլային մեր թիմի հասցեին ասված բազմաթիվ լավ խոսքերի համար: Նրա գովասանքը շատ հաճելի է, չէ որ Պեպը մոլորակի լավագույն մարզիչն է: 25 տարի առաջ ֆուտբոլի առաջնորդը Արիգո Սակկին էր, բայց, հնարավոր է, մի քանի տարի հետո Գվարդիոլայի ազդեցությունը ֆուտբոլի վրա ոչ պակաս նշանակալից լինի:

Երբ «Սիթիի» հետ խաղին նախապատրաստվելու համար դիտում էի նրանց հանդիպումները, տպավորված էի: Նույնիսկ նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ դիմակայությանը նախապատրաստվելիս նման հիացմունք չեմ ունեցել: Միշտ գիտեմ, որ իմ թիմը կարող է խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար, բայց երբ դիտում եմ «քաղաքայինների» խաղը, տեսնում եմ անհավանական ուժ ունեցող թիմի: Դա միայն զգացողություն չէ, այն հաստատվում է նաև վիճակագրությամբ:

Չէի ցանկանում «Սիթիի» հանդիպումները չափազանց շատ դիտել, որպեսզի հուսահատության մեջ չընկնեմ: Կարծում եմ` «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է և բոլոր մյուս ակումբներից մի գլուխ բարձր է:

Մրցաշարային տեսանկյունից առաջիկա հանդիպումն այդքան էլ կարևոր չէ: Մանչեսթերցիները խմբի մյուս թիմերի համեմատ բացարձակապես այլ մակարդակում են: Հավանաբար, նրանք կգրավեն առաջին տեղը, իսկ մեզ համար որոշիչ կդառնան երկրորդ հորիզոնականին հավակնող մյուս ակումբների դեմ խաղերը»,- իտալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում