Հայաստանն ութ մեդալ է նվաճել երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունում

Հայաստանն ութ մեդալ է նվաճել երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է սամբոյի երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությանը: Հայ սամբիստները մեկ ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալներ են նվաճել,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

90 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձել է Գրիգոր Սահակյանը: Ֆելիքս Դանիելյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (56 կգ) ու Վահագն Չալյանը (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիներից Արմեն Նիկողոսյանն (56 կգ) ու Բորիս Շատվերյանն (75 կգ) արժանացել են արծաթե մեդալի, իսկ Նարեկ Համբարձումյանը (87 կգ)՝ բրոնզե:

Աղջիկներից պատվո հարթակին կանգնել է միայն Աննա Մկրտչյանը (+80 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ:

Մեծահասակների տարվա գլխավոր ստուգատեսը կկայանա նոյեմբերի 9-13-ը Սոչիում:


Հետևեք մեզ նաև Telegram-ում