Ամենամեծ եկամուտ ունեցող եվրոպացի «աստղերը». Ռոնալդուն երկրորդ տեղում է

Ամենամեծ եկամուտ ունեցող եվրոպացի «աստղերը». Ռոնալդուն երկրորդ տեղում է

«Forbes» ամսագիրը հետազոտություն է կատարել եվրոպացի աստղերի տարեկան եկամուտի վերաբերյալ։ Պարզվել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2017 թվականին արդեն վաստակել է 93 միլիոն դոլար: Պորտուգալացին ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը: 32-ամյա խաղացողի եկամուտի աղբյուրներն են աշխատավարձը, պարգևավճարները, գովազդները և այլն:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը: Բրիտանուհին վաստակել է 95 միլիոն դոլար:

Լավագույն հնգյակում են նաև «Coldplay» երաժշտական խումբը (88), երգչուհի Ադելը (69) և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (65):

Թոփ-20-ը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը` 32 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում