Հայտնի են «Ռեալ» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալն» ընդունելու է «Տոտենհեմին»:
H խմբի առաջատարներն (6-ական միավոր) ասպարեզ են դուրս գալու հետևյալ մեկնարկային կազմերով․
«Ռեալ» (4-3-1-2). Նավաս - Մարսելո, Ռամոս, Վարան, Աշրաֆ, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Իսկո, Ռոնալդու, Բենզեմա։
«Տոտենհեմ» (4-3-1-2). Լյորիս - Վերտոնգեն, Սանչես, Ալդերվեյրելդ, Օրյե, Դայեր, Սիսոկո, Ուինկս, Էրկսեն, Լյորենտե, Քեյն։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: