ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթողին չորոշեցին, «Բորուսսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ H խմբի առաջատարները հաղթողին չորոշեցին․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Հաշիվը բացվեց 28-րդ րոպեին․ Հարի Քեյնի հարվածից հետո գնդակը Ռաֆայել Վարանից անդրադարձով հայտնվեց «սերուցքայինների» դարպասում։ Խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը․ 42-րդ րոպեին Սերժ Օրյեն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Թոնի Կրոսի նկատմամբ, ինչի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Երկրորդ կեսում և՛ Զինեդին Զիդանի, և՛ Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ունեցան գոլ խփելու հիանալի հնարավորություններ, սակայն դարպասի գրավում այլևս չարձանագրվեց։
Այս խմբի մյուս՝ ԱՊՕԵԼ- «Բորուսսիա Դորտմունդ» խաղում ևս գրանցվեց 1։1 հաշիվը։ 62-րդ րոպեին դորտմունդցիների դարպասը գրավել է Միկաել Պոտեն, իսկ պատասխան գոլը 5 րոպե անց խփել է Սոկրատիսը։
Այս հանդիպումներից հետո H խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
- «Ռեալ Մադրիդ» - 7 միավոր
- «Տոտենհեմ» - 7
- «Բորուսսիա Դորտմունդ» - 1
- ԱՊՕԵԼ - 1
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
H խումբ
«Ռեալ Մադրիդ» - «Տոտենհեմ»՝ 1։1
Գոլերը՝ Ռոնալդու 43՛ / 11-մետրանոց - Վարան 28՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
ԱՊՕԵԼ - «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։1
Գոլերը՝ Պոտե 62՛ - Սոկրատիս 67՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ