Միևնույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը»` «Ֆեյենորդին» (տեսանյութ)

Միևնույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը»` «Ֆեյենորդին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում F խմբի առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Նապոլիին» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

«Քաղաքայինները» շատ հաջող են մեկնարկել և արագ երկու գոլ խփել: Աչքի են ընկել Ռահիմ Սթերլինգը (9-րդ րոպե) և Գաբրիել Ժեզուսը (13): Իտալացիները 38-րդ րոպեին մոտ են եղել հաշիվը կրճատելուն, սակայն Դրիս Մերտենսի իրացրած 11-մետրանոցից հետո Էդրերսոնը փրկել է տանտերերին: Փոխարենը, 73-րդ րոպեին Մամադու Դիավարայի իրացրած 11-մետրանոցի ժամանակ բրազիլացին անզոր է եղել:

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Շախտյորը» Հոլանդիայում 2:1 հաշվով պարտության է մատնել «Ֆեյենորդին»: 8-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Ստիվեն Բերգեյսը: Հյուրերին կամային հաղթանակ է պարգևել Բերնարդը, ով աչքի է ընկել 24-րդ և 54-րդ րոպեներին: 75-րդ րոպեին «հանքափորները» մնացել են 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտ է ստացել Յարոսլավ Ռակիցկին:

Տեսանյութ

Երրորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 9 միավոր, «Շախտյորը»՝ 6, «Նապոլին` 3, իսկ «Ֆեյենորդը»` 0:

Հետևեք մեզ նաև Telegram-ում