«Լիվերպուլը» ջախջախեց «Մարիբորին», «Սպարտակը»` «Սևիլյային» (տեսանյութ)

«Լիվերպուլը» ջախջախեց «Մարիբորին», «Սպարտակը»` «Սևիլյային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի E խմբում երրորդ տուրում խոշոր հաշիվներ են գրանցվել, որոնցից մեկը սպասելի է եղել, իսկ մյուսը լուրջ անակնկալ կարող է համարվել:

«Լիվերպուլը» Սլովենիայում 7:0 հաշվով ջախջախել է «Մարիբորին»: Դուբլի հեղինակ են դարձել Ռոբերտո Ֆիրմինոն (4-րդ ու 54-րդ րոպեներ) ու Մոհամեդ Սալահը (19, 40), մեկական անգամ աչքի են ընկել Ֆիլիպե Կոուտինյոն (13), Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը (86) և Տրենտ Ալեքսանդր Արնոլդը (90):

Տեսանյութ

Մյուս խաղում «Սպարտակը» Մոսկվայում 5:1 հաշվով առավելության է հասել «Սևիլյայի» նկատմամբ: Ռուսական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Քվինսի Պրոմեսը (18, 90), մեկական անգամ աչքի են ընկել Լորենցո Մեգարեխոն (58), Դենիս Գլուշակովը (67) և Լուիս Ադրիանոն (74): Իսպանացիների միակ գոլը խփել է Սիմոն Կյաերը (30):

Տեսանյութ

Спартак – Севилья 5:1 от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

«Լիվերպուլն» ու «Սպարտակը» 5-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: «Սևիլյան» ունի 4, իսկ «Մարիբորը»` 1 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում