NBA-ն մեկնակեց. Չեմպիոնը 1 վայրկյանով ուշացրեց հաղթական նետումը (տեսանյութ)

NBA-ն մեկնակեց. Չեմպիոնը 1 վայրկյանով ուշացրեց հաղթական նետումը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2017-18թթ. մրցաշրջանը մեկնարկել է: Առաջին խաղային օրը «Գոլդեն Սթեյթն» ընդունել է «Հյուսթոնին» ու պարտություն կրել:

Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում «Ուորիորզը» հաշվի մեջ առաջ է եղել, սակայն վերջին րոպեին կորցրել է առավելությունը: Որոշիչ է դարձել տանտերերի վերջին գրոհը, որի ժամանակ Կևին Դյուրանտը հաղթական նետում է կատարել: Միայն բազմաթիվ տեսակրկնություններից հետո մրցավարները գրանցել են, որ հանդիպման ավարտի ազդանշանի պահին ամերիկացին դեռ նետում չէր կատարել:

Այսպիսով, չեմպիոնը մրցաշրջանը սկսեց 121:122 հաշվով պարտությամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել «Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենը, ով վաստակել է 27 միավոր:

Տեսանյութ

Գրեթե նույն սցենարով անցած «Կլիվլենդ» – «Բոսթոն» խաղում տանտերերին հաջողվել է հետ բերել խաղավերջում կորցրած առավելությունը: «Կավալյերսը» հաղթել է 102:99 հաշվով: Ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Լեբրոն Ջեյմսը, ով հավաքել է 29 միավոր, տիրել 16 անդրադարձի ու կատարել 9 արդյունավետ փոխանցում:

Խաղը մթագնվել է «Բոսթոնի» աստղային նորեկ Գորդոն Հեյվորդի սարսափելի վնասվածքով: Ամերիկացին ոտքի կոտրվածք է ստացել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում