Զիդան. Դժգոհ եմ արդյունքից

Զիդան. Դժգոհ եմ արդյունքից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ տնային հանդիպումը (1:1):

«Դժգոհ եմ արդյունքից, որովհետև տանն էինք խաղում: Միշտ ցանկանում ենք հաղթել և դրա համար լավ հնարավորություն ունեինք:Այս խաղում երկու հիանալի դարպասապահներ էին գործում: Մրցակիցը լավ էր պաշտպանվում, ուստի գրանցված հաշիվը կարելի է տրամաբանական համարել:

«Ուեմբլիում» փորձելու ենք հաղթել: Արրդեն 7 միավոր ենք վաստակել: Տեսնենք, թե հետագայում գործերն ինչպես կընթանան, մշտապես առաջադիմում ենք: Չնայած նրան, որ առաջնությունում «Ռեալն» այդքան էլ հաջող չի մեկնարկել, բարելավում ենք մեր խաղը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում 4-4-2.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում