Գվարդիոլա. «Նապոլին» իմ թիմերի դեմ հանդես եկած լավագույն մրցակիցներից մեկն է

Գվարդիոլա. «Նապոլին» իմ թիմերի դեմ հանդես եկած լավագույն մրցակիցներից մեկն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլիի» հետ կայացած հանդիպման (1:1) մասին:

««Նապոլին» յուրահատուկ թիմ է: Սպասում էի, որ նրանք այդպես համարձակ կխաղան: «Նապոլին» երբևէ իմ գլխավորած թիմերին հանդիպած լավագույն մրցակիցներից մեկն է: Այդ պատճառով այսքան ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:

Նրանք շատ լավ էին գործում և խնդիրներ ստեղծում մեզ համար, բայց մենք դեռ հանդիպումից առաջ գիտեինք, որ այդպես է լինելու: Նրանք Եվրոպայում լավագույններից մեկն են: Շատ ուժ գործադրեցինք, որպեսզի հաղթենք:

«Աձուրին» Ա Սերիայում 8 անընդմեջ հաղթանակ է տոնել: Եթե նրանք խուսափեն վնասվածքներից, կհասնեն իրենց նպատակին: Նրանք արագ են, ճարպիկ ու վտանգավոր»,- կատալոնացու խոսքերն փոխանցում Football Italia-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում