Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր. Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին

Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր. Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Չեմպիոնների լիգայի ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների լավագույն եռյակում:

Պորտուգալացին մասնակցել է խմբային փուլի «Տոտենհեմի» հետ հանդիպմանը (1:1): Այդ խաղը նրա համար դարձել է 143-րդը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Պորտուգալացին շրջանցել է «սերուցքայինների» նախկին հարձակվող Ռաուլին (142 խաղ):

Առաջատարներն են Իկեր Կասիլյասը (166) և Չավին (151):

Հետևեք մեզ նաև Telegram-ում