Եվրագավաթներ. Ե՞րբ էր վերջին անգամ «Սևիլյան» 5 գոլ բաց թողել

Եվրագավաթներ. Ե՞րբ էր վերջին անգամ «Սևիլյան» 5 գոլ բաց թողել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Սևիլյան» 1:5 հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»:

Վիճակագրության «Mister Chip» թվիթերյան էջը հայտնում է, որ վերջին անգամ անդալուսյան թիմը եվրագավաթներում 5 գոլ էր բաց թողել հեռավոր 1958 թվականին: Այդ տարի «Սևիլյան» 0:8 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»:

Հատկանշական է, որ «Սպարտակի» հետ մրցավեճում առաջին կեսից հետո հաշիվը 1:1 է եղել, իսկ ընդմիջումից հետո իսպանացիները 4 գոլ են բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում