Դավիթ Խիթարյանը լքել է իր պաշտոնը. այլ փոփոխություններ

Դավիթ Խիթարյանը լքել է իր պաշտոնը. այլ փոփոխություններ

Այսօր կայացած Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ընդլայնված նիստում Դավիթ Խիթարյանն իր դիմումի համաձայն ազատվել է գլխավոր քարտուղարի պարտականություններից: Որոշվել է, որ այդ պաշտոնում կղեկավարի Թաթուլ Հովհաննիսյանը,- տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Մեկ այլ որոշմամբ պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվել է պաշտոնից: Պատանեկան և երիտասարդական հավաքականները միաժամանակ կգլխավորի Հովհաննես Դավթյանը:

Նիստում խոսվել է նաև այն մարզիկների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ձյուդոյի աշխարհի ու եվրոպայի առաջնության, միջազգային մրցաշարերին ընդառաջ կամ այդ ընթացքում մասնակցում են այլ մարզաձևերի առաջնություններին.

«Հավաքականի առաջին համարները, լինելով գլխավոր թիմի ճամբարում՝ ուսումնամարզական հավաքում, մեր գլխավոր ստուգատեսերից ժամանակ կամ դրանից օրեր առաջ չպետք է մասնակցեն այլ մարզաձևերի առաջնություններին: Այլ հարց է, որ նրանք ազատ ժամանակահատված ունենան, այդ մասին տեղեկացնեն մեզ և ստանան ֆեդերացիայի համաձայնությունը»,- ասել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Նիստում քննարկվել է նաև կարգապահական հարցերը, մրցավարական խնդիրներն ու այդ բացերը լրացնելու միջոցները և ուղիները:

Վետերանների առաջարկով, որոշվել է անցկացնել ԽՍՀՄ չեմպիոն Հարություն Հարությունյանի անվան հուշամրցաշար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում