«Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ղարաբաղին» (տեսանյութ)

«Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ղարաբաղին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Ղարաբաղին»։

Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման վերջնամասն ադրբեջանական թիմն անցկացրեց 10 հոգով․ 75-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Դինո Նդլովուն։

Այս ոչ-ոքիի շնորհիվ «Ղարաբաղը» վաստակեց իր առաջին միավորը և շարունակում է եզրափակել C խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Դիեգո Սիմեոնեի թիմն ունի ընդամենը 2 միավոր և երրորդ տեղում է։ Խմբի մյուս՝ «Չելսի» – «Ռոմա» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում