ՉԼ․ «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում B խմբի առաջատար «Պարի Սեն Ժերմենն» արտագնա հանդիպում անցկացրեց «Անդերլեխտի» հետ և 4։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Փարիզյան թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Կիլիան Մբապեն, Էդինսոն Կավանին, Նեյմարը և Անխել դի Մարիան։

Զուգահեռաբար ընթացող «Բավարիա» – «Սելտիկ» խաղում մյունխենցիներն առավելության հասան 3։0 հաշվով։ Յուպ Հանյկեսի սաներից մեկական գոլ խփեցին Թոմաս Մյուլլերը, Ջոշուա Կիմիխը և Մաթս Հյումմելսը։

Այս հանդիպումներից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

  1. «Պարի Սեն Ժերմեն» – 9 միավոր
  2. «Բավարիա» – 6
  3. «Սելտիկ» – 3
  4. «Անդերլեխտ» – 0

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ

«Բավարիա» – «Սելտիկ»՝ 3։0
Գոլերը՝ Մյուլեր 17՛, Կիմիխ 29՛, Հյումմելս 51՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

«Անդերլեխտ» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։4
Գոլերը՝ Մբապե 3՛, Կավանի 44՛, Նեյմար 66՛, դի Մարիա 88՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում