«Բարսելոնան» 10 ֆուտբոլիստով գերազանցեց «Օլիմպիակոսին», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի D խմբի երրորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Օլիմպիակոսին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել:

Մեկնարկային րոպեներին կատալոնացիների հսկայական ճնշումը վերածվել է հույների պաշտպան Դիմիտրոս Նիկոլաուի ինքագոլին (18-րդ րոպե), որի համահեղինակը Ժերար Դեուլոֆեուն է եղել: Առաջին կեսի վերջնամասում երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է Ժերար Պիկեն (42):

Ընդմիջումից հետո «կապտանռնագույներն» արագորեն լուծել են հաղթողի հարցը: Տուգանային հարվածով աչքի է ընկել Լիոնել Մեսսին (61), ապա նրա փոխանցումից հետո Լյուկա Դինը (64): Հյուրերը խաղավերջում պատասխանել են Դիմիտրոս Նիկոլաուի գլխով խփած գոլով (90):

Տեսանյութ

Խմբի մյուս մրցավեճում «Յուվենտուսը» կամային հաղթանակ է տոնել «Սպորտինգի» նկատմամբ: Թուրինում նույնպես հաշիվը բացվել է ինքնագոլի արդյունքում: Անակնկալ անդրադարձից հետո գնդակը տանտերերի դարպասն է ուղարկել Ալեքս Սանդրոն (12): Առաջին կեսում պատասխան գոլը հեղինակել է Միրալեմ Պյանիչը (29), ով աչքի է ընկել տուգանայինից կատարած անթերի հարվածով: «Բյանկոներիի» միայն խաղավերջում է հաջողվել հաղթանակ կորզել: Դուգլաս Կոստայի փոխանցումից հետո գլխով գոլ է խփել Մարիո Մանջուկիչը (84): Գրանցվել է 2:1 հաշիվը:

Տեսանյութ

 

Երրորդ տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 9 միավոր: «Յուվենտուսի» հաշվին գրանցված է 6, «Սպորտինգի»` 3, իսկ «Օլիմպիակոսի»` 0 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում