Գոլային հրավառություն «Չելսի» – «Ռոմա» խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենագոլառատ խաղը կայացել է Լոնդոնում, որտեղ «Չելսին» ընդունել էր «Ռոմային»:

Անգլիայի չեմպիոններն արագ երկու գոլ են խփել: Գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Դավիդ Լուիսը (11՛), իսկ րոպեներ անց աչքի է ընկել Էդեն Ազարը (37՛):

Հետագա ժամանակահատվածում «Ռոմային» ոչ միայն հաջողվել է հավասարացնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել: Սկզբում հուժկու հարվածով Տիբո Կուրտուայի դարպասը խոցել է Ալեքսանդար Կոլարովը (40՛), այնուհետև դուբլ է ձևակերպել Էդին Ջեկոն (64՛, 70՛):

Միայն դրանից հետո «Չելսիին» հաջողվել է ևս մեկ գոլ խփել: Իր համար անսովոր` գլխի հարվածով գոլ է հեղինակել Ազարը (75՛): Գրանցվել է 3:3 հաշիվը:

Տեսանյութ

Ավելի վաղ «Ատլետիկոն» չէր կարողացել հաղթել ադրբեջանական «Ղարաբաղին»:

C խմբի առաջատարը մնաց «Չելսին», որն ունի 7 միավոր: «Ռոման» վաստակել է 5, «Ատլետիկոն»` 2, իսկ «Ղարաբաղը»` 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում