Կավանին կրկնել է Վան Նիստելրոյի ու Ռոնալդուի ռեկորդը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Անդերլեխտի» դեմ արտագնա մրցավեճում (4:0):

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ուրուգվայցին աչքի է ընկել 7-րդ անընդմեջ խաղում: Դա նախորդ ռեկորդի կրկնությունն է: Այն գրանցել էին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը և Մադրիդի «Ռեալի» ներկայիս ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

30-ամյա ֆուտբոլիստը գոլ էր խփել 2016-17թթ. խաղարկության իր մասնակցած վերջին 4, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում