Ջախջախիչ հաղթանակ Հայաստանի գավաթի խաղարկությունում

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կայացել է «Ալաշկերտ» – «Արցախ» դիմակայության պատասխան հանդիպումը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արթուր Եդիգարյանը, մեկական անգամ աչքի են ընկել Միլան Յաբլանը, Արտակ Գրիգորյանը և Արտակ Դաշյանը:

Ընդհանուր դիմակայությունում Բարձրագույն խմբի չեմպիոնն Առաջին խմբի ներկայացուցչին հաղթեց 9:1 հաշվով:

Հավելենք, որ կիսաեզրափակչում երևանցիները մրցելու են «Բանանց» – «Փյունիկ» զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում