NBA. Առաջին տուրերի պատմության ամենախոշոր հաշիվը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինքիս» ու «Պորտլենդ» թիմերի միջև գրանցվել է առաջին տուրերի պատմության ամենախոշոր արդյունքը: «Թրեյլ Բլեզերսը» հյուրընկալվելիս հաղթել է 124:76 հաշվով:

Նախկինում երբեք մեկնարկային խաղերում չէր գրանցվել 48 միավորի տարբերություն: Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր 1987 թվականին, երբ «Դենվերը» 93:139 հաշվով զիջել էր «Կլիպերսին» (-46):

Հատկանշական է, որ «Սանզի» համար այսօրվա պարտությունն ամենախոշորն էր ակումբի պատմության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում