Ռամիրեսը վերադառնալու է Եվրոպա

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ռամիրսը, ով ներկայումս ելույթ է ունենում «Ցզյանսու Սունին» ակումբում, ձմռանը վերադառնալու է Եվրոպա:

«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ բրազիլացին կարիերան շարունակելու է «Ինտերում»: Իտալական ու չինական ակումբների սեփականատերը «Suning Commerce Group» ընկերությունն է, որը 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ձևակերպելու է որպես վարձակալություն:

2016 թվականի հունվարին Ռամիրեսի տրանսֆերի համար չինացիները 28 միլիոն եվրո էին վճարել «Չելսիին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում