Գործակալ. Մբապեն ցանկանում էր միայն «Բարսելոնա» տեղափոխվել, բայց…

Ֆուտբոլային գործակալ Խոսեպ Մարիա Մինգելան պատմել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն կարող էր կարիերան շարունակել «Բարսելոնայում», այլ ոչ թե տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»:

«Երբ Մբապեն իմացավ, որ Նեյմարը տեղափոխվելու է ՊՍԺ, հայտարարեց, որ ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: «Ռեալի» տարբերակը նույնպես կար, սակայն Կիլիանը կարծում էր, որ Բեյլ-Բենզեմա-Ռոնալդու եռյակը կխանգարի նրան:

«Բարսան» կարող էր նրան ձեռք բերել 120 միլիոնով ու 30 միլիոնի հնարավոր պարգևավճարներով: Ես զրուցեցի Մբապեի հոր հետ: Կիլիանը ցանկանում էր Մեսսիի հետ միևնույն թիմում խաղալ: Տրանսֆերը կարող էր ձևակերպվել, բայց Բարտոմեուին դժվար է հասկացնել: Ես մեր ընդհանուր ընկերոջ միջոցով նրան նախապես հայտնեցի, որ Նեյմարի հեռանալն անխուսափելի է և հարկավոր է նրա փոխարեն Կիլիանին հրավիրել, բայց նա չլսեց ինձ»,- Մինգելայի խոսքերն է մեջբերում cope.es-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն վարձակալել է 18-ամյա ֆրանսիացուն: Փարիզցիները պարտավորվել են 180 միլիոն եվրոյով գնել նրա ամբողջական տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում