Հայնկեսը նոր կանոններ է սահմանել «Բավարիայի» ֆուտբոլիստների համար

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը վարքագծի կանոններ է սահմանել ֆուտբոլիստների համար: Այդ մասին հայտնում է «Sport Bild»-ը:

Ֆուտբոլիստներին արգելվել է հանդերձարանում հեռախոս օգտագործել: Նրանք պետք է բարեկիրթ ու ճշտապահ լինեն ակումբի աշխատակիցների հետ համագործակցելիս: Հանդերձարանում խաղացողները հագուստը փոխելուց հետո պետք է ինքնուրույն կարգավորեն սեփական պահարանները:

72-ամյա մասնագետը նաև շաբաթական երկու մարզում է ավելացրել ֆիզիկական պատրասվածության մարզչի հետ։ Բացի այդ, ֆուտբոլիստները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ձգումների վարժություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում